Ալեն Դելոնի որդին պատմել է դերասանի ինքնազգացողության մասին
դիտումներ: 1285
«Շնորհակալ եմ ձեր բազմաթիվ հաղորդագրությունների համար, որոնք հուզեցին իմ սիրտը: Ինչպես տեսնում եք, նրա ինքնազգացողությունը բարելավվում է, և նա համբուրում է ձեզ», - գրել է նա ինստագրամի իր էջում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալեն Դելոնը սրտի կաթված և գլխուղեղի թեթև արյունազեղում է ստացել: Նրան վիրահատել են Փարիզի հիվանդանոցներից մեկում: