«Եկել ենք ոսկե մեդալ նվաճելու». Համահայկականի մասնակից
դիտումներ: 410
Նախորդ տարիներին ակումբը երկու անգամ արծաթե մեդալակիր է դարձել, սակայն ըստ թիմի նախագահ Կարեն Մկրտչյանի՝ այս տարի ակումբը եկել է ոսկե մեդալ նվաճելու:
‹‹Համահայկական ամառային 7-րդ խաղերը սկսել ենք հաղթանակով: Մեր թիմի յուրաքանչյուր մարզիկի համար շատ կարևոր է սա, քանզի գալով մեր երկիրը՝ Հայաստան, ավելի շատ ենք շփվում հայերի հետ, ձեռք ենք բերում նոր ընկերներ, բացի այդ, մեծանում է նաև մարզիկների փորձը››,- ասաց ակումբի նախագահ Կարեն Մկրտչյանը:
Նրա կարծիքով՝ լավ էին կազամակերպված խաղերը, հատկապես, շատ տպավորիչ էր բացման արարողությունը