Հայերեն   English   Русский  

ԱԳՆ փոխնախարարը հանդիպել է Թուրքմենստանի դեսպանի հետ


  
դիտումներ: 559

Օգոստոսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի դեսպան Մուհամետգելդի Այազովին (Muhammetgeldy Ayazov):

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքմենական երկկողմ օրակարգին առնչվող հարցեր, մասնավորապես՝ էներգետիկայի և առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության խորացման հեռանկարները։

Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ պատվիրակության՝ տարբեր գերատեսչությունների փոխնախարարների մակարդակով Թուրքմենստան կատարելիք առաջիկա այցի մանրամասներին, որը տեղի է ունենալու ՀՀ բարձր մակարդակի այցի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: