Հայերեն   English   Русский  

Ժիրինովսկին առաջարկել է խոցել ՆԱՏՕ-ի ռազմական ինքնաթիռները


  
դիտումներ: 638

ՌԴ Պետդումայում Լիբերալ-դեմոկրատական խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին արձագանքել է ռուսական ինքնաթիռին, որում գտնվել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ՆԱՏՕ-ի կործանիչի մոտենալու միջադեպին: Այդ մասին քաղաքական գործիչը գրել է սոցիալական ցանցերի իր էջերում: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքերով՝ չի կարելի, որպեսզի Ռուսաստանի բարձրաստիճան ղեկավարները ռիսկի ենթարկվեն: «Ռուսական օդանավերին օտարերկրյա ռազմական ինքնաթիռների մոտենալու դեպքում դրանք պետք է խոցել», - հայտարարել է Ժիրինովսկին:

Նա հավելել է, որ դաշինքը հետագայում երբեք չի դիմի նման քայլի, եթե մեկ անգամ իրեն պատկանող ինքնաթիռ խոցվի:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը մեկնաբանել էր Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի օդանավին դաշինքի կործանիչի մերձեցման միջադեպը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: