Նորվեգիայի հյուսիսում օդում ռադիոակտիվ յոդ է հայտնաբերվել
դիտումներ: 568
Նշվում է, որ օդում յոդի ցուցանիշները աննշան են:
Նշվում է, որ վերլուծության համար նմուշները վերցվել են օգոստոսի 9-12-ն ընկած ժամանակահատվածում:
Ներկայումս անհնար է որոշել, թե արդյոք այդ ցուցանիշները կապված են Սեվերոդվինսկի զորավարժարանում գրանցված արտակարգ իրավիճակի հետ:
Բացի այդ, արդյունաբերական տարածքից օդի ներթափանցման հավանականություն ևս կա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ օգոստոսի 8-ին արտակարգ իրավիճակների ժամանակ Սեվերոդվինսկում ճառագայթահարման մակարդակը գերազանցվել է 4-16 անգամ: