Հայերեն   English   Русский  

Ջիգարխանյանի ընկերը պարզաբանել է դերասանի վիրահատության մասին լուրերը


  
դիտումներ: 919

Դերասանի ընկեր Արմեն Ջիգարխանյանի ընկերը` գործարար Արթուր Սողոմոնյանը պարզաբանել է արտիստի վիրահատության մասին լրատվամիջոցների տարածած լուրերը: Գրում է Gazeta.ru-ն:

РИА «Новости» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի շրջանակներում Սողոմոնյանը հայտարարել է, որ Ջիգարխանյանը վիրահատության չի ենթարկվել և արդեն հանգստյան օրերին կամ օգոստոսի 19-ին դերասանը հիվանդանոցից տուն կվերադառնա:

«Նրան պրոֆիլակտիկայի համար են պահում հիվանդանոցում: Ոչ մի վիրահատություն չի եղել: Նրա վիճակը նորմալ է և նա նախատեսում է հաջորդ շաբաթ արդեն թատրոն գնալ», - հայտարարել է Սողոմոնյանը:

Օգոստոսի 14-ին հայտնի էր դարձել, որ Ջիգարխանյանը հոսպիտալացվել է:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Արմեն Ջիգարխանյանին վիրահատել են:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: