Հայերեն   English   Русский  

Թրամփը` մաքսատուրքերի արդյունավետության մասին


  
դիտումներ: 373

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանից ներմուծվող ապրանքների համար սահմանված մաքսատուրքերը արդյունք են տալիս: Գրում է Gazeta.ru-ն:

«Կարծում եմ, որ մենք շատ լավ քննարկումներ ունենք Չինաստանի հետ: Նրանք իսկապես ցանկանում են գործարք կնքել », - Ինտերֆաքս լրատվական գործակալությունը մեջբերում է ամերիկացի առաջնորդի խոսքերը:

Նրա խոսքերով՝ Չինաստանի կողմից յուանի արժեզրկումը «հարվածելու է հենց իրենց»:

«Նրանք, ի դեպ, կուլ են տվել սակագները, թանկացում չի եղել», - հավելել է Թրամփը:

Ավելի վաղ Ամերիկայի նախագահը հայտարարել էր, որ իր կարծիքով Չինաստանի հետ առևտրային պատերազմը կարճատև կլինի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: