Հրդեհ Արեգնադեմ գյուղում. կա տուժած
Ինչպես Անկախին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ոչ բնակելի վագոն-տնակում (թիթեղյա):
Հրդեհը մեկուսացվել է ժ.18:29-ին, մարվել՝ ժ.19:15-ին:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, 10 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել պայթյուն. վնասվել է տներից մեկի պատուհանի ապակին:
Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակը (18 քմ) և ներսում գտնվող կենցաղային իրեր:
Տներից մեկի բնակչուհի Օլինկա Շ.-ը (ծնված 1964 թ.) դեմքի և ձեռքերի շրջանում ստացել է այրվածքներ և հոսպիտալացվել Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: