Իրանը շահագրգռված չէ ԱՄՆ-ի հետ բանակցություններով. Զարիֆ
«ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար պետք է հիմքեր լինեն: Մենք չենք հրաժարվում (միջուկային համաձայնագրից- RT): Դա կատարյալ համաձայնագիր էր, քանի որ լավ համաձայնության նշան հանդիսանում էր այն հանգամանքը, որ ոչ ոք լիովին բավարարված չէ դրանով», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է դիվանագետի խոսքերը:
Զարիֆը նշել է, որ «գործարքը վատը կլինի, եթե կողմերից մեկը լիովին բավարարվի»:
«Որքանով տեղյակ եմ, Միացյալ Նահանգներում հեղափոխություն տեղի չի ունեցել, բայց տեղի է ունեցել իշխանափոխություն ... Նախորդ կառավարության ձեռք բերած պայմանավորվածությունները պետք է իրականացվեն նաև նոր կառավարության կողմից», - նշել է նախարարը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ էր արել միջազգային հանրությանը ավելացնել ճնշումը Թեհրանի վրա՝ վերջ տալու վերջինիս «ապակայունացնող պահվածքը»: