Հայերեն   English   Русский  

Հրանտ Մելիք-Շահնազարյան.հիշատակման հանրահավաքը ցինիզմի շքերթի վերածվեց փաստորեն


ՖԲ-յան մտորումներ


  
դիտումներ: 1223

Ո՞վ է այս մարդուն հիմնադիր նախագահ կոչել։ Կամ «հիմնադիր» ասելով ի՞նչ են ի նկատի ունեցել։ Պարզ է, որ Հայաստանի Հանրապետության հիմնադիր նա չէր կարող լինել։

Պետության հիմնադիրը ժողովուրդն է` իր բոլոր շերտերով` առաջնորդներով, ռամիկներով, լավով ու վատով։ ԼՏՊ-ն առաջին նախագահն էր։ Այո, շատ կարևոր դերակատար, բայց ոչ պետության հիմնադիր։ Եվ ուրեմն ինչու՞ են նրան հիմնադիր կոչում։ Կամ ի՞նչ է նա հիմնադրել։ Կոնգրե՞սը։ Թե՞ նրքաղաքական թշնամանքն ի նկատի ունեն։ Իսկ միգուցե քաղաքական համակարգի մասի՞ն է խոսքը...

Չգիտեմ։ Ինքներդ որոշեք։ Ես միայն կասեմ, որ այսօր այդ մարդը նոր բան է հիմնադրում` արհամարհանք։ Արհամարհանք ոչ միայն իր քաղաքական մրցակիցների հանդեպ, այլ նաև ազգային և պետական նշանակություն ունեցող բոլոր տեսակի արժեքների, գաղափարների և անցուդարձի նկատմամբ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: