Հայերեն   English   Русский  

Դանիայի թագավորական ընտանիքը չի բացառել Գրենլանդիայի վաճառքը


  
դիտումներ: 393

Newsweek պարբերականի փոխանցմամբ՝ Դանիայի թագավորական ընտանիքի անդամները միանգամից չեն մերժել Գրենլանդիան գնելու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարը: Գրում է Gazeta.ru-ն:

Արքայական ընտանիքը Թրամփի այս առաջարկը հաճոյախոսություն է համարել, պատմել է արքայադուստր Անտոնիան Շաումբուրգ-Լիպպեն՝ Մարգրետ II թագուհու զարմիկ՝ արքայազն Վալդեմարի կինը:

«Նման առաջարկներ ստանում են միայն ցանկալի տարածքները», - հայտարարել է Շաումբուրգ-Լիպպեն:

Նա նշել է, որ Գրենլանդիայի ժողովուրդը պետք է և կարող է ինքնուրույն որոշել իր ճակատագիրը:

Ավելի վաղ Թրամփը հաստատել էր Գրենլանդիա կղզին ձեռք բերելու իր հետաքրքրությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: