РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հաստատել է, որ վենեսուելացի պաշտոնյաները բանակցություններ են վարում Միացյալ Նահանգների հետ: Գրում է Russian.rt.com-ը:
Մադուրոն հավելել է, որ այդ բանակցությունները շարունակվում են արդեն մի քանի ամիս:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել էր, որ Վաշինգթոնը Վենեսուելայի ներկայացուցիչների հետ շատ բարձր մակարդակով բանակցություններ է վարում: