Քեթի Հոլմսը և Ջեյմի Ֆոքսը բաժանվել են
դիտումներ: 1068
Աստղերի բաժանման մասին լուրերը հայտնվել են այն բանից հետո, երբ նախօրեին դերասանին երգչուհի Սելա Ուեյվի հետ նկատել են Լոս Անջելեսի գիշերային ակումբներից մեկում: Աղբյուրի խոսքերով՝ Քեթին բառացիորեն հետևյալ կերպ է մեկնաբանել այդ տեղեկությունը. «Այն, ինչ անում է Ջեյմին, իր գործն է: Արդեն մի քանի ամիս շարունակ մենք միասին չենք»:
Հիշեցնենք, որ Քեթի Հոլմսի և Ջեյմի Ֆոքսի սիրավեպը սկսվել էր 2013 թ, Թոմ Քրուիզի հետ Հոլմսի ամուսնալուծությունից հետո: