Հայերեն   English   Русский  

Ջոն Քերին և Սերգեյ Լավրովը կհանդիպեն Ժնևում


  
դիտումներ: 855

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին Ուկրաինայում շարունակվող լարվածությունը բարձր մակարդակով քննարկելու համար կհանդիպի ռուսաստանցի իր գործընկերոջ հետ: Ամերիկան կոչ է անում նաև մինչև վերջ հետաքննել Մոսկվայում ընդդիմության առաջատար գործիչ` Բորիս Նեմցովի սպանությունը:

Նախատեսվում է, որ պետքարտուղար Ջոն Քերին և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրը կհանդիպեն Ժնևում: Մեկ շաբաթ առաջ Քերին Կոնգրեսում հայտարարել էր, որ ռուս պաշտոնյաները իրեն ստել են Ուկրաինայում Մոսկվայի դերակատարության մասին:

Միացյալ Նահանգների պաշտոնյաները նշել են, որ Քերին անձանմբ Լավրովին չի մեղադրել իրեն ստելու համար: Նրանք հայտնել են, որ Քերին նկատի ուներ հանրային ելույթները և լրատվական հրապարակումները:

Միացյալ Նահանգները և նրա եվրոպական դաշնակիցները Ուկրաինայի լարվածության պատճառով հավելյալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նկատմամբ: Հանդիպումը կհաջորդի ուրբաթ օրը Կրեմլի մոտակայքում ռուս ընդդիմադիր առաջնորդ Բորիս Նեմցովի սպանությանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: