Բեն Աֆլեքի եղբայրն առանց կանանց աշխարհի մասին ֆիլմ է նկարահանել
դիտումներ: 1063
Ֆիլմը պատմում է առանց կանանց աշխարհի մասին: Ֆիլմի սյուժեի համաձայն, կանայք զանգվածաբար մահանում են անհայտ հիվանդությունից: Ֆիլմը պատկերում է այն աշխարհը, որը պատկանում է տղամարդկանց, իսկ ողջ մնացած իմունիտետով սակավաթիվ կանայք ապրում են փախստականների նման՝ փակ և հսկվող բունկերներում:
Նշվում է, որ ռեժիսորն ինքը մարմնավորել է ֆիլմի հերոսներից մեկին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քեյսի Աֆլեքը իր անվան շուրջ ծագած սկանդալի պատճառով «Օսկար» չի հանձնի: