Ցուցադրվել են Տոկիո-2020 Պարալիմպիկ խաղերի մեդալները
Յուրաքանչյուր մեդալ ունի մեկից երեք փորագրություն դրա գույնը հպումով որոշելու համար: Ոսկե մեդալն ունի մեկ փորագրություն, արծաթե մեդալը` 2, իսկ բրոնզե մեդալը` 3 փորագրություն: Մեդալի երկու կողմում բրայլյան տառերով գրված է «Տոկիո-2020»: Իսկ Ռիո-2016-ի մեդալները պարունակում էին տարբեր քանակությամբ պողպատե գնդիկներ` կախված մեդալի գույնից, այնպես որ դրանք ցնցելիս տարբեր ձայներ էին գալիս և տեսողական խնդիրներ ունեցող մարզիկները մեդալը ցնցելով կարողանում էին որոշել դրա գույնը: Բացի այդ, Պարալիմպիկ խաղերի կազմակերպիչները ցուցադրել են նաև Պարալիմպիկ ջահի մրցավազքի մարզաշապիկները, որոնց վրա, ինչպես և մեդալների վրա պատկերված է ավանդական ճապոնական հովհար: Հովհարի բոլոր փետուրները միացված են մեկ հանգույցով, որն ասես տարբեր ազգությունների մարզիկներին միմյանց հետ կապող օղակ լինի: Իր հերթին փետուրների հյուսվածքը խորհրդանշում է մարդկանց սրտերի կենսունակությունը և Ճապոնիայի բնության բազմազանությունը: