Հայերեն   English   Русский  

Լավրովը մեկնաբանել է G7- ի կազմ ՌԴ-ի վերադարձի հնարավորությունը


  
դիտումներ: 564

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ռուսաստանի հնարավոր վերադարձը G7: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանը երբեք չի բարձրացրել G7- ի կազմ իր վերադարձի հարցը և G7- ի անդամ երկրների ղեկավարներին չի խնդրել քննարկել այդ հարցը:

Նա նշել է, որ իշխանությունները G7 կազմ Ռուսաստանի հնարավոր վերադարձի մասին տեղեկացել են գործընկերների հրապարակային հայտարարություններից:

«Մենք այդ կապակցությամբ որևէ դիմում չենք արել և չենք պատրաստվում անել», - ասել է Լավրովը:

Նախարարը նաև ասել է, որ Մոսկվան չի խուսափում G7 երկրների հետ շփումներից: Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ ներկայումս համաշխարհային քաղաքականության և տնտեսագիտության հիմնական խնդիրները քննարկվում են G20- ում, որի կազմում Ռուսաստանն ընդգրկված է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը G7- ի կազմ Ռուսաստանի վերադարձի պատճառով վիճել է անդամ երկրների առաջնորդների հետ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: