Հայերեն   English   Русский  

Կրեմլում հայտարարել են Պուտինի և Էրդողանի կայանալիք հանդիպման մասին


  
դիտումներ: 571

Երեքշաբթի՝ օգոստոսի 27-ին, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկկողմ բանակցություններ կանցկացնեն: ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Գրում է Gazeta.ru-ն:

Պեսկովի խոսքերով՝ հանդիպումը տեղի կունենա Ժուկովսկիում МАКС-2019 ավիասրահ Էրդողանի կայանալիք այցից հետո:

Նա նաև նշել է, որ բանակցությունների ընթացքում երկու երկրների ղեկավարները կքննարկեն սիրիական Իդլիբ նահանգում և Ուկրաինայում տիրող իրավիճակները:

Պեսկովն ընդգծել է, որ Պուտինը անհանգստացած է Թուրքիայի ազգային անվտանգության հարցով՝ կապված Իդլիբում ահաբեկչական տարրերի գործողությունների ակտիվացմամբ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պեսկովը հաստատել է Էրդողանի այցը Մոսկվա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: