Հայերեն   English   Русский  

Մինչև սեպտեմբերի 4-ը Շրջակա միջավայրի նախարարությունը Ամուլսարի հարցով նոր գնահատման մասին եզրակացություն կտա


  
դիտումներ: 490

Ամուլսարի հանքի շահագործման հարցով Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտության մասին իր եզրակացությունը Շրջակա միջավայրի նախարարությունը մինչև սեպտեմբերի 4-ը կներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմին։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկել է Շրջակա միջավայրի նախարարություն. «Այսօր կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն՝ հետեւյալ հանձնարարությամբ։

Պարզել արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում», - ասված է վարչապետի ֆեյսբուքյան գրառման մեջ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: