Թրամփի անձնական օգնականին աշխատանքից հեռացրել են նախագահի դուստրերի մասին խոսքերի պատճառով
«Մադլեն Ուեսթերհութը աշխատանքից հեռացվել է այն բանից հետո, երբ պարծեցել է լրագրողների առաջ, որ իր և Թրամփի հարաբերություններն ավելի լավն են, քան նրա և դուստրերի Իվանկայի և Թիֆանիի հարաբերությունները», - հայտնում է Politico պարբերականը:
Վեսթերհութը նաև հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը չի սիրում լուսանկարվել Թիֆանիի հետ, քանի որ նրան գեր է համարում:
Բացի այդ, հրատարակությունը պնդում է, որ Թրամփը հաստատել է Ուեսթերհութի պաշտոնանկությունը իր երեխաների մասին խոսակցությունների պատճառով և նախկին օգնականի հայտարարությունները անվանել է «մի փոքր վիրավորական»:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Միացյալ Նահանգների ազգային հետախուզական գործակալության ղեկավարի տեղակալի հրաժարականի մասին: