Հայերեն   English   Русский  

Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները խարխլեցին դոլարի հեղինակությունը. Լավրով


  
դիտումներ: 627

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Միացյալ Նահանգներն Իրանի հետ առևտրի համար սահմանած իր արգելքով և այլ պետությունների դեմ պատժամիջոցներով խարխլեց դոլարի հեղինակությունը` որպես վճարման միջազգային միջոց: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքերով` այն բանից հետո, երբ Ամերիկան այլ պետություններին արգելեց իրանական նավթ գնել, ինչպես նաև Իրանից ապրանքների համար դոլարով վճարումներ իրականացնելու համար սահմանափակումներ սահմանեց, երկրների մեծ մասը և միջազգային ընկերությունները ծանր վիճակում հայտնվեցին:

Ռուսաստանի արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ շատ երկրներ կախված են դոլարից, ուստի Միացյալ Նահանգների նման քայլերը խարխլում են այդ միջազգային արժույթի նկատմամբ վստահությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: