TOLOnews հեռուստաալիքի փոխանցմամբ` Աֆղանստանի մայրաքաղաքում ականապատված ավտոմեքենա է պայթեցվել: Գրում է Russian.rt.com- ը:
Աֆղանստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցչի խոսքերով` պայթյունը տեղի է ունեցել Քաբուլի PD9 շրջանում:
Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հստակեցվում է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աֆղանստանի հյուսիսում գտնվող Բալխ նահանգում ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ութ մարդ է մահացել: