Պոմպեոն հանդիպում կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
դիտումներ: 567
«Նրանք կքննարկեն անվտանգության արդի խնդիրները և առաջիկա հանդիպումների նախապատրաստությունները, ներառյալ ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը և ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդների հանդիպումը դեկտեմբերին», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցչի խոսքերը:
Նշվում է, որ նրանք կքննարկեն նաև խաղաղության գործընթացը և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի անդամներին հրավիրել է միանալ միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայման մորատորիումին: