Հայերեն   English   Русский  

Լուկաշենկոն Զելենսկու պատճառով հեծանիվով աշխատանքի չի գնում


  
դիտումներ: 868

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հեծանիվով աշխատանքի չի գնում այն պատճառով, որ նման խոստում է տվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին Լուկաշենկոն ասել է Մինսկի դպրոցներից մեկը կատարած այցի շրջանակներում:

«Ինձ միշտ ձգում է... նստել էլեկտրական մոտոցիկլետ կամ հեծանիվ և գնալ աշխատանքի: Բայց Զելենսկին ոչնչացրեց ամեն ինչ: Ուկրաինայի նախագահ Վոլոդյա Զելենսկին, երբ նրան ընտրեցին ... ասաց. «Ես հեծանիվով աշխատանքի կգնամ», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Զելենսկու խոսքերը: Լուկաշենկոն նշել է, որ ինքը հրաժարվել է այդ գաղափարից, որպեսզի իրենց միջև որևէ զուգահեռ չտանեն:

«Բայց դա (հեծանիվ կամ էլեկտրական մոտոցիկլետ վարելը) հաճելի գործ է», - հավելել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոն նաև դպրոցականներին հորդորել է չծխել զուգարաններում և հագնվել «առանց ցուցադրական մոլուցքի»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: