Առաջին հերթին ԲԴԽ անդամներն ու դատավորներն են պարտադիր անցնելու բարեվարքության գործընթացը. Վարդազարյան
«Իմ նախագահ դառնալուց հետո ԲԴԽ-ում աշխատանքները ընթանում են բավական դրական և կառուցողական մթնոլորտում, անդամները բոլորը պատրաստ են աշխատել և իրենց կարողությունները ներդնել հանուն մեր պետության: Ծանրաբեռնված աշխատանքներ են, գրեթե ամեն օր ունենում ենք քննարկումներ»,- տեղեկացրեց Վարդազարյանը։
Անդրադառնալով դատավորներին սպասվող վեթինգի գործընթացին՝ ԲԴԽ նախագահը նշեց, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամները պարտադիր անցնելու են բարեվարքության ստուգման գործընթացը:
«Սկզբից կանցնեմ ես, հետո ԲԴԽ անդամները, հետո` դատավորները, թե ինչպես է դա լինելու, դեռ չեմ կարող ասել, մշակման փուլում է, բայց որ առաջիկայում լինելու է, դա հաստատ կարող եմ ասել»,- ասաց Ռուբեն Վարդազարյանը:
Նշենք, որ վերջինս ԲԴԽ նախագահ ընտրվելուց հետո առաջին անգամ է ասուլիս հրավիրել։