Աշոտ Վարդապետյանը` աշխարհի գավաթի գլխավոր մրցավար
դիտումներ: 543
Վարդապետյանը գլխավոր մրցավարի աշխատանք կատարել է նաև Վիշվանաթան Անանդ – Բորիս Գելֆանդ (2012-ին) և Վիշվանաթան Անանդ – Մագնուս Կարլսեն (2012-ին) աշխարհի չեմպիոնի համար մրցամարտերում:
Հիշեցնենք, որ Հայաստանը 4 ներկայացուցիչ կունենա աշխարհի գավաթի խաղարկությունում:
«Նոկաուտ» մրցակարգով անցկացվող մրցաշարի առաջին շրջանում Լևոն Արոնյանը կմրցի եգիպտոսցի Էսամ Էլ Գինդիի հետ, Սերգեյ Մովսեսյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի Գրիգորի Օպարինը, Ռոբերտ Հովհաննիսյանն ուժերը կչափի ռուսաստանցի Անտոն Դեմչենկոյի հետ, իսկ Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը կհանդիպի իրանցի Ալիրեզա Ֆիրուզջային: