Թուրք գործարարը ԱՄՆ-ում 27 տարվա ազատազրկման դատապարտվեց
դիտումներ: 507
Նա հանդիսանում է սեփականատերը Ստամբուլում գործող սահմանափակ պատախանատվության մի ընկերության, որի անունը, սակայն, չի նշվում։
Մեղադրող կողմի՝ դատարանին ներկայացրած ապացույցների հիման վրա հայտնի է դարձել, որ Թավանը, խախտելով միջազգային սանկցիաները, համագործակցել է իրանցի պաշտոնյաների հետ ամերիկյան տեխնոլոգիաների կիրառմամբ գերարագ, հարվածային մոտորանավակի նախատիպ արտադրելու համար:
Ամերիկյան արդարադատությունը նույն մեղադրանքը առաջադրել է նաև Թուրքիայի մեկ այլ քաղաքացու նկատմամբ, որը գտնվում է փախուստի մեջ: