ԱԺ-ն ընդունեց Շրջանառության հարկի մասին օրենքի նոր տարբերակը
դիտումներ: 1765
Օրենքն ընդունվեց 92կողմ ձայնով:
Օրենքի նախագծի նոր տարբերակի համաձայն` տնտեսավարողի հայեցողությանն է թողնվում ապրանքի փաստաթղթավորման պահանջը: Եթե տնտեսվարողը գործում է ապրանքի փաստաթղթավորմամբ, մուծելու է 1% հարկ, իսկ եթե ոչ` 5%` նախկին 3,5%-ի փոխարեն: Մյուս փոփոխությունն էլ այն է, որ փաստաթղթավորման ենթարկվող ապրանքաշրջանառության շեմը նախկինում առաջարկվող 58 միլիոնից բարձրացվել է 125 մլն.-ի` հօգուտ տնտեսվարողների: