Հայերեն   English   Русский  

Բրեդ Փիթը պատմել է ալկոհոլիզմի դեմ պայքարի մասին


  
դիտումներ: 1472

Դերասանը հիշել է իր կյանքի ծանր ժամանակների մասին

Բրեդ Փիթն այն դերասաններից չէ, որը հաճախ է հարցազրույցներ տալիս: Դա նրան պետք չէ, քանի որ առանց այդ ավելորդ ուշադրության ևս նա Հոլիվուդի ամենաազդեցիկ սուպերաստղերից է: Բայց երբեմն Բրեդը համաձայնվում է շփվել լրագրողների հետ: Գրում է Tatler.ru-ն:

Այս անգամ նա խոսել է The New York Times պարբերականի լրագրող Քայլ Բուխանանի հետ: Պատճառը Փիթի մասնակցությամբ նոր «Դեպի աստղեր» ֆիլմի պրեմիերան է:

Բայց նրանք խոսել են, իհարկե, ոչ միայն դերասանի կյանքի մասնագիտական ոլորտի, այլև անձնականի մասին: Երբ ռեժիսոր Ջեյմս Գրեյը նրան հրավիրել է նախագծին մասնակցելու, Բրեդն անկասկած իր կյանքի լավագույն ժամանակահատվածը չի ապրել: 2016-թ. նա բաժանվեց Անջելինա Ջոլիից:

«Փաստն այն է, որ մենք բոլորս բախվում ենք վշտի, ցավի և կորստի: Ժամանակի մեծ մասը մենք անցկացնում ենք` այն թաքցնելով: Բայց դա ձեր մեջ ևս առկա է: Ի վերջո, արդյունքում դուք բացում եք այս տուփերը», - ասել է դերասանը:

Փիթը խոստովանել է, որ ամուսնալուծության հիմնական պատճառներից մեկն իր երկարատև հարբեցողությունն է եղել: Այդ կախվածությունից բուժվել նրան օգնել է անանուն ալկոհոլիկների ակումբ հաճախելը: Իսկ այժմ արդեն Բրեդն առողջ ապրելակերպ է վարում: Նրա խմբում միայն տղամարդիկ են եղել և Փիթը հուզվել է նրանց խոցելիությունից:

«Այդ մարդիկ բաց և անկեղծ էին խոսում, ես նախկինում նման բան չէի տեսել: Մենք գտնվում էինք մի ապահով վայրում, որտեղ ոչ ոք ոչ մեկին չէր դատապարտում», - անկեղծացել է դերասանը:

Փիթի խոսքերով` խմբում լիակատար վստահության մթնոլորտ է տիրել: Եվ այդ վստահությունն արդարացվել է: Նրա «դժբախտության ընկերներից» ոչ մեկը չի օգտվել առիթից և իր մասին պատմությունը չի վաճառել լրատվամիջոցներին:

«Ինքդ քեզ իսկապես ազատ ես զգում քո ամենատգեղ կողմերը բացահայտելու համար», - խոստովանել է Փիթը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: