Հայերեն   English   Русский  

Զարիֆը` Իրանի և Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչության մասին


  
դիտումներ: 868

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Միացյալ Նահանգների գործողությունները Ռուսաստանի, Իրանի և մի շարք այլ երկրների նկատմամբ տնտեսական ահաբեկչություն է անվանել: Այդ մասին նա գրել է թվիթերյան իր միկրոբլոգում: Գրում է Russian.rt.com-ը:

«ԱՄՆ տնտեսական ահաբեկչությունը Կուբայի, Չինաստանի, Ռուսաստանի, Սիրիայի, Իրանի և այլ երկրների դեմ միտումնավոր ուղղված է քաղաքացիական անձանց դեմ», - գրել է Զարիֆը:

Իրանի արտգործնախարարի խոսքերով` ԱՄՆ գործողությունները «ապօրինի քաղաքական նպատակներին հասնելու փորձ են՝ ահաբեկելու անմեղ մարդկանց»:

Ավելի վաղ Զարիֆը քննադատել էր ԱՄՆ-ի գործողությունները Մերձավոր Արևելքում ՝ հայտարարելով, որ դրանք ուղղված են երկրի հարստացմանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: