Բոլթոնը հայտարարությամբ է հանդես եկել
«Բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ Adrian Darya 1 լցանավը Սիրիա չէր ուղևորվում, այժմ հերքում են դա: Թեհրանը կարծում է, որ Ասադի արյունոտ ռեժիմին աջակցելն ավելի կարևոր է, քան իր ժողովրդի մասին հոգալը: Կարող ենք խոսել, բայց Իրանը չի ստանա պատժամիջոցների մեղմացում, քանի դեռ չի դադարել ստել և ահաբեկչություն տարածել », - գրել է Բոլթոնը թվիթերում:
Ավելի վաղ Բոլթոնը կոչ էր արել թույլ չտալ բեռնաթափել իրանական Adrian Darya 1 լցանավը:
Օգոստոսին ԱՄՆ-ն այն պատժամիջոցների ցուցակում ներառեց:
Հուլիսի 4-ին Ջիբրալթարի ափերի մոտ գտնվող իրանական Grace 1 լցանավը (լցանավի նախկին անունը) զավթվել էր այն պատճառով, որ նավն, իբրև նավթ էր մատակարարում Սիրիա:
Ավելի քան մեկ ամիս պահվող իրանական լցանավը միայն օգոստոսի 19-ին կարողացավ լքել Ջիբրալթարը: