Հայերեն   English   Русский  

Զրույց քաղաքացու հետ. կրկին Ամուլսարի մասին. Նիկոլ Փաշինյանը Live է մտել. ուղիղ


  
դիտումներ: 392

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով կրկին անդրադառնում է Ամուլսարի հանքի շահագործման հարցին․

Այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որևէ իրավական հիմնավորում. Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եվս մեկ անգամ Ջերմուկ քաղաքի մեր սիրելի հայրենակիցներին խնդրում եմ, որ նրանք ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները»,- ասաց Փաշինյանը։

«Լիդիան Արմենիա ընկերության հետ իմ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ արձանագրեցինք, որ այդ ընկերությունը գլխավոր պատասխանատուն է։ Լիդիանը հիմա ասում է, որ երաշխավորում է, որ 100 տոկոս անվտանգ է շահագործելու հանքը։ Սա նշանակում է՝ ոչ մի լիտր ջուր չի աղտոտվելու, օդը չի աղտոտվելու, կենսաբազմազանության խնդիր չի առաջանալու։ Ես անգամ հարցրել եմ, թե արդյոք այդտեղ արոտավայրերի վրա փոշի է նստելու, ինչը ֆերմերների համար խնդիր է դառնալու կամ մսի որակի վրա է ազդելու։ Նրանք պարտավորվում են, որ անգամ դա է հաշվի առնված։ Մենք ասում ենք, որ եթե թերացումներ լինեն, ապա հանքը 90 օրվա ընթացքում պետք է փակվի։ Բոլոր չափանիշները պետք է պահպանվեն շինարարության փուլից մինչև հետագա բոլոր փուլերը»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ եթե Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակում կառավարությունը ճշգրիտ որոշում չկայացնի, ապա դա կհանգեցնի Հայաստանի վարկանիշի վատացման։

«Եթե մենք ասում ենք, որ ենթադրենք, Ամուլսարի հանքը ուղղակի չենք թույլ տալիս շահագործվի, շատ պարզ հարց է ծագում՝ ինչո՞ւ։ Եթե բնապահպանական մտավախություններից ելնելով, ապա եթե այդպես է՝ ինչո՞ւ ենք թույլ տալիս, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շահագործվի կամ Թեղուտը շահագործվի։ Արդյոք դրանք համապատասխանո՞ւմ են միջազգային ստանդարտներին։ Եթե հանկարծ պարզվի, որ մենք ցուցաբերում ենք խտրական մոտեցումներ, դա լավ չի լինի մեր տնտեսության համար»,- նշեց Փաշինյանը։

Նա հավելեց, որ հանձնարարական է տվել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին Ամուլսարում սկսել ստուգումներ՝ լիբանանյան էլարդ ընկերության հետ տեսակոնֆերանսի ժամանակ շրջակա միջավայրի նախարարության կողմից բարձրացված հարցերի հետքերով։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: