Հայերեն   English   Русский  

Գուտերեշը ողջունել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխանակումը


  
դիտումներ: 783

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պահվող անձանց փոխանակումը: Նա շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն: Գրում է Russian.rt.com-ը:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հույս ունի, որ այս կարևոր մարդասիրական գործողությունը կարող է ծառայել որպես դրական քայլ բոլորի միջև վստահության ձևավորման համար, ինչը թույլ կտա բոլոր մակարդակներում կանոնավոր և կառուցողական երկխոսություն հաստատել Ուկրաինայի արևելքում հակամարտության վերջնական կարգավորման համար», - նրա ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը մեջբերում է ՄԱԿ-ի ղեկավարի խոսքերը:

Ավելի վաղ Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց էին ունեցել: Պետությունների ղեկավարները դրական են գնահատել Մոսկվայում և Կիևում պահվող անձանց փոխանակումը:

Հիշեցնենք, որ փոխանակումը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: