Լավրովը պատմել է Թրամփի հետ հանդիպման մասին
Ավելի վաղ CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները 2017թ. Ռուսաստանից դուրս է բերել իր գլխավոր լրտեսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հետախուզական տվյալների ոչ ճշգրիտ վարման պատճառով: Մասնավորապես, երբ 2017թ. Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ռուսաստանի Դաշնության այն ժամանակվա դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ, նրանց հետ քննարկել է Իսրայելի կողմից տրամադրված գերագույն գաղտնի տվյալներ:
Լավրովի խոսքերով`ինքը երբեք չի հանդիպել նախագահի նախկին աշխատակազմի պաշտոնատար Օլեգ Սմոլենկովի հետ: Իսկ Թրամփի հետ հանդիպման ժամանակ ոչ ոք «ոչ ոքի ոչ մի պետական կամ նույնիսկ ոչ պետական գաղտնիք չի փոխանցել»::