Հայերեն   English   Русский  

Վլադիմիր Պուտինը պարգևատրել է Արթուր Չիլինգարովին


  
դիտումներ: 1031

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով հայտնի ռուս գիտնական-բևեռախույզ, Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը «Հայրենիքին մատուցած ծառայությունների» համար պարգևատրվել է II աստիճանի շքանշանով: Գրում է Rusarminfo.ru-ն:

«Պարգևատրե՛լ Չիլինգարով Արթուր Նիկոլաևիչին` Ռուսաստանի պետականության ամրապնդման, պառլամենտարիզմի զարգացման և բազմամյա բարեխիղճ աշխատանքային մեծ ներդրման համար», - նշվել է նախագահի հրամանագրում:

Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվական պաշտոնական պորտալում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Բրյանսկի քաղաքապետարանի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Համբարձումյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների» համար պարգևատրվել է II աստիճանի շքանշանով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: