Հայերեն   English   Русский  

Քիմ Քարդաշյանի մոտ անբուժելի հիվանդություն է հայտնաբերվել


  
դիտումներ: 1550

Հայկական արմատներով ամերիկացի հեռուստաաստղ և մոդել Քիմ Քարդաշյանի մոտ անբուժելի հիվանդության` գայլախտի նշաններ են հայտնաբերվել: Գրում է Rusarminfo.ru-ն:

Հեռուստաաստղի հիվանդության մասին հայտնի դարձել է Քարդաշյան ընտանիքի մասին պատմող շոուի հերթական թողարկման ընթացքում, երբ Քիմը բժիշկների օգնության է դիմել:

«Ես անընդհատ հոգնածություն էի զգում: Սրտխառնոց ունեի, և ձեռքերս ուժեղ այտուցվում և թմրում էին», - պատմել է Քիմն իր հիվանդության մասին:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ արթրիտից բացի Քարդաշյանի մոտ նաև հակամարմիններ են նկատվում, որոնք կարող են վկայել գայլախտ հիվանդության առկայության մասին (կապակցված հյուսվածքների սուր հիվանդություն):

Այն բանից հետո, երբ Քիմը տեղեկացել է նախնական ախտորոշման մասին, հուզվել է և արտասվել: Սակայն բժիշկը խորհուրդ է տվել նրան սպասել կրկնակի հետազոտության արդյունքներին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հոկտեմբերի սկզբին Քարդաշյանը կրկին Հայաստան կայցելի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: