Հայերեն   English   Русский  

Զախարովան կոչով է հանդես եկել


  
դիտումներ: 1289

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հորդորել է Վաշինգթոնին Մոսկվային չվախեցնել նոր պատժամիջոցներով: Գրում է Russian.rt.com-ը:

«Կցանկանայինք մեկ անգամ ևս խնդրել ԱՄՆ վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչներին` մի վախեցրեք մեզ Ռուսաստանի տնտեսական օպերատորների դեմ պատժամիջոցներով, նոր պատժամիջոցներով, թարմացված պատժամիջոցներով որպես պատիժ` Վենեսուելայի հետ համագործակցության համար: Մենք քաջ գիտակցում ենք, որ նման մոտեցումներում ոչ մի նոր բան չկա», - հայտարարել է Զախարովան:

Նրա խոսքերով` պատժամիջոցները բացարձակապես ոչ լեգիտիմ են և միայն անարդար մրցակցության գործիք են՝ միակողմանի առավելություններ ձեռք բերելու համար:

Հուլիսի վերջին Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարեց, որ Վենեսուելային աջակցության պատճառով ռուսական կողմը Մոսկվայի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների կիրառման դեպքում չի հրաժարվի իր սկզբունքային մոտեցումներից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: