Փսլնքոտը չի կարող պետություն ղեկավարել. Պուտին.
դիտումներ: 1357
Այդ մասին նա հայտարարել է Դաղստանի Բոտլիխ կատարած այցի ընթացքում, որտեղ հանդիպել է 1999 թ. օգոստոս - սեպտեմբեր ամիսների մարտերին մասնակցած ժողովրդական ոստիկանության անդամների հետ:
«Նման մարդկանց դեպքում` այսպիսի հիանալի, գեղեցիկ և բարի կանանց, Ռուսաստանում այսպիսի խիզախ և խիստ տղամարդկանց հետ, չի կարող լինել ինչ-որ փսլնքոտ պետության ղեկավար: Դա նշանակում է, որ այլ կերպ հնարավոր չէ», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Պուտինի խոսքերը:
Նախագահն ընդգծել է, որ «մարդիկ ուժ և քաջություն են տալիս պետության ղեկավարին»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պուտինը Դաղստան է մեկնել: