Հայերեն   English   Русский  

ԵՄ-ն երկարաձգել է Ռուսաստանի դեմ անհատական պատժամիջոցները


  
դիտումներ: 730

Եվրոպական միությունը երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված անհատական պատժամիջոցները: Սահմանափակող միջոցները, մասնավորապես, ներառում են ակտիվների սառեցում և ճանապարհորդությունների սահմանափակումներ: Ներկայումս պատժամիջոցներ են կիրառվել 170 ֆիզիկական և 44 իրավաբանական անձանց նկատմամբ: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին նշված է ԵՄ խորհրդի տարածած հաղորդագրության մեջ:

Պատժամիջոցները երկարաձգվել են մինչև 2020 թվականի մարտի 15-ը:

Ավելի վաղ РИА Новости լրատվական գործակալությունը, հղում անելով ԵՄ կառույցներում իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԵՄ մշտական ներկայացուցիչները պայմանավորվել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցամսյա երկարացման վերաբերյալ: Ավելի ուշ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն ևս հայտարարել էր, որ ԵՄ-ում համաձայնության են եկել երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:

Ավելի ուշ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ էր արել ՌԴ-ին չվախեցնել պատժամիջոցներով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: