Հայերեն   English   Русский  

Գերմանիայի ԱԳՆ-ի ղեկավարը դեմ է ՌԴ-ի երկարաժամկետ մեկուսացմանը


  
դիտումներ: 638

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը համարում է, որ Ռուսաստանի Դանությունը Ուկարինայում տիրող իրավիճակի պատճառով չպետք է երկարաժամկետ մեկուսացման մեջ գտնվի: Գրում է Russain.rt.com-ը:

“Ես հույս ունեմ, որ Ռուսաստանը Եվրոպական Միությունից երկարաժամկետ մեկուսացման մեջ չի գտնվի: Խնդրի քաղաքական լուծման որոնումները կարող են մի քանի տարի ձգվել և նույնիսկ տասնամյակներ, բայց մենք կարող ենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի կարգավորենք հակամարտությունը”, - հայտարարել է Շտայնամյերը Handelsblatt հրատարակչությանը տված հարցազրույցի ընթացքում:

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Գերմանիայի արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը հավելել է, որ տնտեսական պատժամիջոցներն անհրաժեշտ են որպես ճնշման միջոցներ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: