Հայերեն   English   Русский  

Հայաստանում կիրականացվի դեգրադացված հողերի վերականգնման ծրագիր


  
դիտումներ: 227

Հայաստանում կիրականացվի հողերի դեգրադացման չեզոքության դրամաշնորհային ծրագիր, որը համատեղ մշակում են Շրջակա միջավայրի նախարարությունը եւ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը(FAO)։

Շրջակա միջավայրի նախարարությունում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ մեր երկիր ժամանած FAO-ի առաքելության անդամները՝ Հայաստանի պետական մարմինների, մարզային կառույցների եւ գիտական հաստատությունների ներկայացուցիչների հետ քննարկել են ծրագրի հայեցակարգային փաստաթուղթը։

Հայ մասնագետները FAO-ի փորձագետներին առաջարկել են միջոցառումների մշակման ժամանակ առաջնային դիտարկել Հայաստանի աշխարհագրական առնձնահատկություններն ու հարուստ կենսաբազմազանությունը, ինչպես նաեւ ներկայացրել են ծրագրի իրականացման արդյունավետության բարձրացման իրենց նկատառումները։ Ծրագիրը մշակող թիմը պատրաստակամություն է հայտնել հնչած առաջարկների հիման վրա կարճ ժամկետում վերջնական տեսքի բերել ծրագրային հայտը եւ այն ներկայացնել Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամին։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: