Բաչկովը, Հովհաննիսյանն ու Դարչինյանը հաղթանակով են մեկնարկել
դիտումներ: 1035
52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն առավելության է հասել Հորդանանը ներկայացնող Մահամադ Ալղարաղիայից, իսկ 63 կգ քաշային Հովհաննես Բաչովը պարտության է մատնել Թաիլանից Սոմչայ Ուոնգսուաին:
75 կգ քաշային կարգում Արման Դարչինյանը պարտության է մատնել Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչ Ջաբեր Ալֆաիֆիին։
Հայաստանի հավաքականն այս տարի աշխարհի առաջնությանը ներկայացել է 8 մարզիկով՝52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյան, 57 կգ քաշային Էրիկ Պետրոսյան, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկով, 69 կգ քաշային Կորյուն Աստոյան, 75 կգ քաշային Արման Դարչինյան, 81 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյան, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյան և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյան: