Հայերեն   English   Русский  

Արման Դարչինյանն ու Գուրգեն Հովհաննիսյանը քառորդ եզրափակչում են


  
դիտումներ: 729

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հերթական հաղթանակներն են տարել Հայաստանի ներկայացուցիչ Արման Դարչինյանն ու Գուրգեն Հովհաննիսյանը ՝դուրս գալով քառորդ եզրափակիչ:

Հայաստանի բռնցքմարտի ֆեդերացիայի հաղորդմամբ 75 կգ քաշային Արման Դարչինյանը հաղթանակի է հասել Սլովակիայի, իսկ Գուրգեն Հովհաննիսյանը՝ Ավստրիայի ներկայացուցչի նկատմամբ: Երկու մենամարտում էլ հայ բռնցքամարտիկները հաղթել են 5:0 հաշվով:

Նշենք, որ քառորդ եզրափակիչ դուրս գալու համար կպայքարեն նաև 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: