Հայերեն   English   Русский  

Ռումինիայի Սենատն ընդունել է հոկտեմբերի 12-ը Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու նախագիծ


  
դիտումներ: 569

Ռումինիայի Սենատը 2019թ․ սեպտեմբերի 18-ին միաձայան ընդունել է Հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին օրինագիծը։

Այս մասին «Ֆեյսբսուք»-ի իր էջում գրառում է կատարել Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը:

«Այն ներկայացվել էր Ռումինիայի խորհրդարանի պատգամավորներ Վարուժան Փամբուկչյանի և Վարուժան Ոսկանյանի նախաձեռնությամբ։

Համաձայն Ռումինիայի ներքին ընթացակարգերի՝ օրինագիծը պետք է նաև հավանություն ստանա Խորհրդարանի Ստորին պալատի կողմից և ստորագրվի երկրի նախագահի կողմից»,- գրել է դեսպանը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: