Հայերեն   English   Русский  

Ոստիկանությունը Բաքուն մաքրում է մուրացկաններից


  
դիտումներ: 699

Մարտի 5-ին Բաքվի Նարիմանովի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցներն ու արագ արձագանքման գունդը ձերբակալել են մայրաքաղաքում մուրացկանությամբ զբաղվող անձանց, ընդհանուր առմամբ՝ 21 մարդու:

Ինչպես հաղորդում է “Հագգին” լրատվական կայքը՝ հղում կատարելով Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը, ձերբակալվածների նկատմամբ արձանագրություն է կազմվել, և նախազգուշացումից հետո նրանց ազատ են արձակել:

“Բաքու-2015” առաջին Եվրոպական խաղերին ընդառաջ ադրբեջանական իշխանությունները նախատեսում են մաքրել մայրաքաղաքը մուրացկաններից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: