Հայերեն   English   Русский  

Տ. Ուրիխանյան. Ես այլևս ԲՀԿ մամուլի խոսնակի գործառույթները չեմ իրականացնում


  
դիտումներ: 1081

«Ինձ համար մեծ պատիվ է այս տարիների ընթացքում բոլորի հետ աշխատելն ու համագործակցելը, շատերի հետ նաև ընկերություն անելը: Դա այս տարիների ընթացքում` ԲՀԿ մամուլի խոսնակի պաշտոնում իմ ամենամեծ ձեռքբերումն է: Բայց ես այլևս ԲՀԿ մամուլի խոսնակի գործառույթներ չեմ իրականացնում»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը` մեկնաբանելով Facebook-յան իր գրառումը:

Պատգամավորը նշեց` իր որոշումները միշտ կայացրել է ինքը.

«Առհասարակ, հորդորում եմ ինձ հետ կապված բոլոր հետաքրքրությունները համարել իմ գործողություններով, որովհետև հիմա այնպիսի ժամանակաշրջան է, որ տեղեկատվական «տարափը» ուղղորդված կամ չուղղորդված հոսքերը թյուրիմացության մեջ են գցում մարդկանց: Ուղղակի հետևեք գործողություններիս»,- ասաց նա ու հավելեց` ինչ ուզում է լինի ու ինչ կարգավիճակում էլ ինքը լինի՝ ամենակարևորը անփոփոխ է` ժողովրդի կողքին է, ժողովրդի խնդիրների կողքին, դրանք բարձրացնող, արծարծող ու լուծումներ պահանջողն է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: