ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր Instargam-ի իր էջում լուսանկար է հրապարակել իր ընտանիքի անդամների և Վրաստանի ՆԳՆ նախարար Վախթանգ Գոմելաուրին ու Պետական անվտանգության ծառայության պետ Գրիգոլ Լիլուաշվիլին հետ:
«Ընտանիքիս հետ այս օրերին գտնվում ենք Թբիլիսիում։ Լուսանկարում իմ լավ ընկերներ Վրաստանի ՆԳՆ նախարար Վախթանգ Գոմելաուրին է և պետական անվտագության ծառայության պետի Ժ/Պ Գրիգոլ Լիլուաշվիլին»,– գրել է Վանեցյանը: