Բորիս Նեմցովի սպանության վկա Աննա Դուրիցկայան հայտնել է Ուկրաինայում իր հասցեին հնչող սպառնալիքների մասին
դիտումներ: 1099
"Մարտի 5-ին Ուկրաինայի Կիևի մարզի Բելոցերկովսկոեի ՆԳՆ վարչություն դիմում է ստացվել Աննա Դուրիցկայայի կողմից, ով վկա է հանդիսանում ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով, որի համապատասխան` ծնողների տանը գտնվելու ընթացքում նրա կյանքին սպառնացող սպառնալքիներ են հնչում", - նշվել է դատախազության կողմից տարածված հաղորդագրության մեջ:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի գլխավոր դատախազության կողմից տարածված հայտարարության համաձայն` Կիևի մարզի դատախազության ստորաբաժանման կողմից այդ գործի առթիվ հետաքննություն է սկսվել: