Լևոն Արոնյանը դուրս մնաց աշխարհի գավաթ խաղարկությունից
դիտումներ: 645
Քառորդ եզրափակչում հայ գրոսմայստերը թայ-բրեյքում պարտվեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին: Դիմակայության առաջին և երկրորդ դասական պարտիաներում հաղթող չէր եղել:
Հիշեցնենք, որ Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչները ևս դուրս են մնացել պայքարից: Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը չէին հաղթահարել առաջին շրջանի արգելքը, իսկ Սերգեյ Մովսեսյանը երկրորդ շրջանում պարտվել էր չինացի Դին Լիրենին:
Լևոն Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է: