Իտալիան դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգմանը
դիտումներ: 775
“Իտալիայի դիրքորոշումը կայանում է նրանում, որ գոյություն ունի փխրուն մինսկյան համաձայնություն: Անհրաժեշտ է ցանկացած կերպ ամրապնդել մոնիթորինգային առաքելությունը և դա գլխավոր նախապայմանն է: Պատժամիջոցների ճնշումն օգտակար է, սակայն ներկա պահին պետք չէ մտածել պատժամիջոցների ավտոմատ երկարաձգման մասին”,- РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման երկրորդ օրը հայտարարել է Իտալիայի ԱԳՆ-ի նախարարը:
Իտալացի դիվանագետի կարծիքով՝ պատժամիջոցների ավտոմատ երկարաձգման նախաձեռնությունը կարող է խոչընդոտել Ուկրաինայիում տիրող իրավիճակի կարգավորմանը: